Սիրով տեղեկացնում ենք, որ մենք հանդիսանում ենք Enogrup ընկերության ներկայացուցիչները Հայաստանում։ Enogrup ընկերությունը առաջարկում է եվրոպական առաջատար արտադրողների գինեգործական սարքավորումները և նյութերը։
Մենք առաջարկում ենք իտալական արտադրության խմորասնկեր, գինեգործական օժանդակ նյութեր, շվեյցարական արտադրության ֆիլտրեր, եվրոպական արտադրության գինեգործական սարքավորումներ և այլն։ Մեզ մոտ առկա է տեսականի ինչպես արտադրական, այնպես էլ տնային գինեգործության համար։
Գինեգործական նյութերի վաճառքով զբաղվում է Էնոսոուլ ՍՊ ընկերությունը։