Ընդհանուր տեղեկատվություն Ստանդարտի մասին

ԻՍՕ 9001։2015 ստանդարտը համարվում է կառավարման ոլորտի ամենապահանջված ստանդարտներից մեկը։ Ստանդարտը պարունակում է ունիվերսալ պահանջներ և կառավարման մոդելներ ցանկացած չափի և գործունեության ցանկացած տիպի համար, որոնք ուղղված են սպառողների և մատակարարների կարիքների ապահովմանը, ինչպես նաև արաշխիք է հանդիսանում մատակարարվող ապրանքների և ծառայությունների որակի համար։

ԻՍՕ 9001։2015 ստանդարտի հիմքում դրված են գործունեության անընդհատ բարելավման սկզբունքները, ռիսկ-ուղղորդված մտածողությունը, ինչը դարձնում է այդ ստանդարտը հարմար գործիք կառավարման գործընթացների օպտիմալացման և բիզնեսի զարգացման համար։

            Ինչ կտա ԻՍՕ 9001։2015 ստանդարտի ներդրումը և սերտիֆիկացումը
— Կարգավորել կառավարման ներքին համակարգը և բարձրացնել ընկերության մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում, ընկերության ներսում ընթացող հստակ բիզնես-գործընթացների ձևավորման հաշվին;
— Տենդեռների, գնումների պարտադիր պահանձների կատարում ԻՍՕ սերտիֆիկատի ներկայացման միջոցով;
— Նվազեցնել կորուստները կազմակերպությունում ռիսկ-մենեջմենթի ներդրման միջոցով;
— Հստակ սահմանել բոլոր աշխատակիցների պատասխանատվությունը և իրավունքները տարբեր մակարդակներում;
— Տարբեր մակարդակներում պլանավորման արդյունավետության բարձրացում;
— Արտադրության գործընթացի կառավարման համակարգի կարգավորման և ապտիմալացման եղանակով նվազեցնել խոտանի առաջացումը;
— Կառուցել փաստաթղթաշրջանառության արդյունավետ համակարգ և հնարավորություն ստանալ կազմակերպության ներսում գրառումների և գիտելիքների կուտակման;
— Նվազեցնել տնտեսական պահումները կառավարման կառուցվածքի օպտիմալացման ճանապարհով;
— Ցանկացած մակարդակի խնդիրների լուծման համար ժամանակի կրճատում;
— Բարձրացնել կազմակերպության հեղինակությունը սպառողների, գործընկերների և այլ շահագրգռված անձանց ոլորտում։

hyArmenian
ru_RURussian hyArmenian