Ալլերգենների ծրագիր

       Ալլերգիան դա օրգանիզմի ոչ սովորական զգայունությունն է արտաքին միջավայրի որոշ գործոնների ազդեցության նկատմամբ։ Այդ գործոնները կոչվում են ալլերգեններ։

            Այսօր ալլերգիկ հիվանդությունները լայն տարածված են աշխարհում և ունի աճի տենդենց։ Այսպես, որոշ երկրներում բնակչության մինչև 10%  տառապում են տարբեր ալլերգիկ հիվանդություններով։

            Արտաքին միջավայրից օրգանիզմ ընկնող ալլերգենները կարող են պայմանականորեն բաժանել խմբերի՝

            1․Կենսաբանական ալլերգեններ՝ մանրէներ, վիրուսներ, սնկեր։

            2․ Դեղագործական ալլերգեններ

            3․ Կենցաղային ալլերգեններ

            4․ Արտադրական ալլերգեններ

            5․ Սննդային ալլերգեններ

            Հատուկ ուշադրության է առժանի սննդային ալլերգիան
            Սննդային ալլերգիան դա մարդու կողմից գերբարձր զգայունության դրսևորումն է սովարական անվտանգ սննդի կամ սննդի բաղադրիչների նկատմամբ, իմունային ռեակցիան սննդում առկա սպիտակուցների նկատմամաբ, որոնք օրգանիզմը սխալմամբ համարում է վտանգավոր։

            Ալլերգիայի ախտանիշները կարող են ներառել շրթունքների, լեզվի և կոպերի այտուցվածություն,գլխապտույտ, ցան և դերմատիտ և վատագույն դեպքում կարող է բերել անաֆիլակտիկ շոկի և հետագա մահվան։

            Ընդ որում, եթե այս դեպքում իմունային համակարգը ներգրավված չէ գորխընթացում, ապա սա ալլերգիա չէ, այլ սննդի անընդունելություն։ Իրական սննդային ալլերգիան հանդիպում է շատ հազվադեպ։ Սննդային ալլերգիայի հիմնական պատճառը ժառանգականությունն է։ Երեխաների մոտ ալլերգիան դրսևորվում է կյանքի առաջին տարիներին, օրինակ, ձվի սպիտակուցների նկատմամբ։ Հասուն մարկանց մոտ, որոնք կարծում են որ ունեն սննդային ալլերգիա, իրականում առկա է իրավիճակ, որը մասնագետները անվանում են «Կեղծ սննդային ալլերգիա»։ Այս դեպքում թեև ախտանիշները շատ նման են սակայն հետևանքները շատ ավելի մեղմ են լինում։

            Ալլերգեն պարունակող նյութերը, հաճախ ավելացվում են սննդամթերքի մեջ որպես բաղադրիչ։ Այս դեպքում արտադրողները գիտեն այդ բաղադրիչի ալլերգեն լինելու մասին և կարող են զգուշացնել սպառողին, համապատասխան ձևով մակնշելով այդպիսի արտադրանքը։ Այս դեպքում առավել խնդրահարույց են լինում այսպես կոչված ալլերգենների խաչաձև աղտոտումները։ Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ ալլերգեն պարունակող հումքը պահվում է հումքի հետ, որը ալլերգեն չի պարունակում։ Բացի այդ հնարավոր է ալլերգեն փոխանցում նույն սարքավորման օգտագործման դեպքում։ Ոչ բավարար մաքրումը նույնպես կարող է նպաստել ալլերգենների տեղափոխմանը, ցայման համար օգտագործվող հեղուկի միջոցով։ Նույնիսկ արտադրական անձնակազմը կարող է հանդիսանալ աղտոտման պատճառ։

Հենց այս պատճառով անհրաժեշտ է մշակել և արտադրությունում կրառել ալլերգենների ծրագիր։      Այս ծրագրի իրագործումը թույլ կտա երաշխավորել սպառողի անվտանգությունը և պաշտպանությունը, այդ թվում խաչաձև աղտոտման կանխարգելման եղանակով։

            Տարբեր երկրների օրենսդիր մարմինները, այդ թվում ԵԱՏՄն անդամ պետությունների, միջոցներ են ձեռնարկել ալլերգեն պարունակող նյութերի առկայությունը սննդամթերքում մակնշելու համար։ Նշված պահանջները բերված են հետևյալ փաստաթղթերում՝

          Սննդամթերքի մակնշման մասին  ՄՄ 022/2011 տեխնիկական կանոնակարգում

          Եվրոպական Խորհրդարանի և Խորհուրդի 2007/68/ԵՄ կանոնակարգում

          Եվրոպական Խորհրդարանի և Խորհուրդի 2000/13/ԵՄ կանոնակարգում

           Ալլերգենների ծրագրի պարտադիր ներդրումը նախատեսված է նաև Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի պահանջներով։

hyArmenian
en_USEnglish hyArmenian