Սննդամթերքի անվտանգության ծրագիր

       Սննդամթերքի անվտանգության ծրագիրը (Food Safety Plan) ընդգրկում է փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս նույնականացնել սննդամթերքի անվտանգության վտանգները, որոնք պետք է վերահսկվեն սննդային հիվանդությունների և վնասվածքների կանխման համար։

      Ծրագիրը իրենից ներկայացնում է փաստաթղթերի փաթեթ, որոնք բնութագրում են անվտանգության ապահովվման համար գործողությունները սննդամթերքի արտադրության, վերամշակման, փաթեթավորման և պահպանման ժամանակ (21 CFR 117.126)։

       Սննդամթերքի անվտանգության ծրագիրը սովորաբար ներառում է ՎՎՀԿԿ ծրագիրը, կանխարգելիչ միջացառումներ, որոնք ապահովում են ալլերգենների վերահսկողությունը, մատակարարների վերահսկողությունը, հետկանչի ծրագիրը և այլն։

         Մեր մասնագետները կմշակեն Ձեր արտադրության համար նախատեսված սննդամթերքի անվտանգության ծրագիր։

hyArmenian
en_USEnglish hyArmenian