ՍՆՆԴԱՄԹԵրքի անվտանգության կառավարման համակարգ

Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի` ԻՍՕ 22000-ի մոդելի հիմքում ընկած են սննդամթերքի անվտանգության ապահովման ՎՎՀԿԿ սկզբունքները, այդ թվում ռիսկերի վերլուծություն, կրիտիկականս հսկիչ կետերի որոշում, ՎՎՀԿԿ ծրագրերի մշակում։

Ստանդարտը կիրառելի է սննդամթերք և փաթեթավորում արտադրող ձեռնարկություններում, ինչպես նաև սննդամթերքի մատակարարման շղթայում ներգրավված բոլոր կազմակերպություններում։

ԻՍՕ 22000 սննդամթերքի արտադրության ոլորտի հիմնական ստանդարտներից մեկն է, որը սերտիֆիկացման շրջանակներում ապահովում է վստահություն, ճանաչելիություն և ընդհանուր հարթակ առևտրային հարաբերությունների համար։

Ինչ կտա Ձեր արտադրությունում ԻՍՕ 22000 ստանդարտի ներդրումը և դրա հետագա սերտիֆիկացումը

-Կատարել բազմաթիվ պատվիրատուների պահանջներ;

-Կատարել ազգային և միջազգային օրենսդրական ակտերի պահանջները՝ սննդամթերք արտադրողների մոտ ՎՎՀԿԿ համակարգի ներդրման մասով;

-Ապահովել սննդամթերքի անվտանգության արդյունավետ համակարգ ռիսկերի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի հիման վրա;

-Նվազեցնել անորակ և վտանգավոր սննդի թողարկումը՝ սննդամթերքի անվտանգության հստակ համակարգի ներդրման միջոցով;

-Ստանալ աշխարհում ամենաճանաչելի փաստաթղթերից մեկը, որն անհրաժեշտ է միջազգային շուկա արտահանելու համար։

hyArmenian
en_USEnglish hyArmenian