ՎՎՀԿԿ հԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ

Վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի համակարգը(Hazard Analysis and Critical Control Points (HACCP)) համակարգ է, որը ենթադրում է արտադրանքի անվտանգության վրա ազդող վտանգավոր գործոնների տեսակավորում, գնահատում և կառավարում։

Այս համակարգը ապահովում է վերահսկողություն սննդամթերքի արտադրության, պահպանման կամ իրացման բոլոր փուլերում։ Ընդ որում, առավել մեծ ուշադրություն է դարձվում այսպես կոչված “կրիտիկական կետերին”, որոնցում տվյալ սննդամթերքի օգտագործման հետ կապված բոլոր ռիսկերը կարող են կանխարգելվել, հեռացվել կամ նվազեցվել մինչև ընդունելի մակարդակ։

ՎՎՀԿԿ համակարգի ներդրումը պարտադիր է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաև Հայաստանում՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշման։

Մեր մասնագետները կկազմեն Ձեր արտադրության ՎՎՀԿԿ ծրագիրը, կօգնեն դրա փաստացի ներդրմանը Ձեր արտադրությունում, անհրաժեշտության դեպքում կաջակցեն սերտիֆիկացմանը  ըստ ԻՍՕ 22000 ստանդարտի։

hyArmenian
en_USEnglish hyArmenian