Տեխնիկական պայմաններ

          Տեխնիկական պայմանները ստանդարտացման հիմնական նորմատիվ փաստաթղթերից են։ Տեխնիկական պայմանները հաստատվում են արտադրող-կազմակերպության կողմից և պարունակում է արտադրանքի հիմնական բնութագրերը, հղումներ ընդունման, որակի վերահսկողության, մակշման, տեղափոխման և պահպանման կարգի վերաբերյալ։

            Տեխնիկական պայմանների միջոցով արտադրողը սպառողին տեղեկատվություն է տրամադրում արտադրանքի նշանակության, կիրառման, սպառողական բնուագրերի, մակնշման, տեղափոխման և պահպանման կարգի մասին։

            Որպես նորմատիվային փաստաթուղթ, տեխնիկական պայմանները լայնորեն կիրառվում են արտադրողի և գնողի միջև կնքված պայմանագրերի մեջ։ Հաճախ, արտադրանքի պատվերի դեպքում, արտադրանքի անվանման հետ միաժամանակ նշվում է նաև տեխնիկական պայմանների ծածկագիրը, ինչը թույլ է տալիս միանշանակ նույնականացնել արտադրանքը։

            Տեխնիկական պայմանների կիրառումը որպես կազմակերպության ստանդարտ լայնորեն կիրառվում է միջազգային փորձում։ Որպես կանոն, տեխնիկական պայմանները մշակում են նոր արտադրանքի համար, և թույլ են տալիս արտադրողին հարմարվել արագ փոփոխվող շուկայի պայմաններին։ Տեխնիկական պայմանները մշակվում են այնպիսի արտադրանքի համար, որի որակական և անվտանգության ցուցանիշները չեն նորմավորվում ազգային ստանդարտներով։

            ՀՀ «Ստանդարտացման մասին» օրենքի համաձայն, տեխնիկական պայմանները ենթակա են գրանցման։ ՀՀ տարածքում տեխնիկական պայմանների գրանցումը կատարում է Ստանդարտների ազգային ինստիտուտը։

            Մեր մասնագետները կօգնեն Ձեզ մշակել Ձեր արտադրանքի տեխնիկական պայմանները։

hyArmenian
ru_RURussian hyArmenian