Տեխնոլոգիական հրահանգ

 

      Տեխնոլոգիական հրահանգները և դրանց անբաժանելի մաս կազմող բաղադրագրերը համարվում են համասեռ սննդամթերքի խմբին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտների և (կամ) տեխնիկական պայմանների լրացուցիչ փաստաթղթեր:

      Տեխնոլոգիական հրահանգները և բաղադրագրերը չպետք է կրկնեն սահմանված կարգով ընդունված ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները, այլ պետք է միայն հստակեցնեն դրանք:

      Տեխնոլոգիական հրահանգներով և բաղադրագրերով սահմանված ցուցանիշները, նորմերը, բնութագրերը, տեխնոլոգիական գործելակարգերը (ռեժիմները) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը չպետք է հակասեն տվյալ սննդամթերքի և դրա արտադրության գործընթացում օգտագործվող հումքի, նյութերի, տարայի և փաթեթավորման նյութերի նորմատիվ իրավական ակտերով և (կամ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին:

      Որոշակի սննդամթերքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի առկայության դեպքում տեխնոլոգիական հրահանգում ընդգրկվում է սննդամթերքի բաղադրագիրը՝ հումքի և նյութերի ծախսերի նորմերի սահմանմամբ:

    Տեխնոլոգիական հրահանգները մշակվում են արտադրության գործընթացի կամ դրա որոշակի փուլերի համար՝ արտադրությունը կազմակերպելու և սննդամթերքի թողարկումն ապահովելու նպատակով, և հաստատվում են արտադրողի կողմից:

      Նոր սննդամթերքի արտադրություն կազմակերպելու համար սննդամթերքի փորձնական խմբաքանակի որակական ցուցանիշները կամ փորձնական տեխնոլոգիական գործընթացները ճշտելու նպատակով մշակվում են ժամանակավոր տեխնոլոգիական հրահանգներ՝ մեկ տարվանից ոչ ավելի գործողության ժամկետով կամ սննդամթերքի որոշակի խմբաքանակի համար:

hyArmenian
ru_RURussian hyArmenian